Չկա ավելի նողկալի տեսարան, քան տարբեր «տոնական» օրերին մեծ ու փոքր իշխանավորների այցելությունները հուշահամալիրներ։
2020-ից հետո նողկանքը հազարապատիկ է։
Գոնե մի երևացեք, ձայն մի հանեք, մի տեղ հավաքվեք, լափեք, կենաց-մենաց ասեք, բայց հուշահամալիրներից հեռու մնացեք, մի պղծեք, մի խաթարեք հայրենիքի համար իրենց կյանքը տված զինվորների, արժանապատիվ ապրած մարդկանց շիրիմների հանգստությունը։
Շարունակեք կռիսների պես այդ հայրենիքի միսն ուտելը, հասել եք ոսկորներին։
Սա էլ կանցնի։
Ում տեսել ենք վերելք ապրելիս՝ տեսնելու ենք գահավիժելիս. կյանքի անքակտելի օրենք է;
Արա Արայան